Ոստիկաններն այցելել են մեր համակիրներից մեկի տուն ու խորհուրդ տվել մեր հետ գործ չունենալ, պնդել են, որ ես դատվելու եմ․ Արթուր Դանիելյան (տեսանյութ)
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այցելել են իրենց համակիրներից մեկի տուն ու խորհուրդ տվել իրենց հետ գործ չունենալ, պնդել են, որ Դանիելյանը դատվելու է։
«Շնորհավորում եմ բոլորիդ: ՀՀ Ոստիկանությունը դրել է սեփական քաղաքական գործունեության հիմքերը: Այցելել են մեր համակիրներից մեկի տուն ու խորհուրդ տվել մեր հետ գործ չունենալ, պնդել են, որ ես դատվելու եմ ու տենց․․․ Սաղ թալանածը հետ բերին, կաշառակերությունը վերացրին, սաղի վրա դիմակ հագցրին, հիմա էլ հատ-հատ այցելում են նրանց, ովքեր մեզ համակրում են»,- գրել է նա և հավելել, որ համազգեստավորների նկատմամբ իրենց համակրանքը սխալ է ընկալվել․ «ի՞նչ ասեմ, դե վայելեք հետևանքները»։










