Էջմիածնից Արաքս գյուղ տանող ճանապարհին Opel Astra մակնիշի ավտոմեքենա է այրվել (տեսանյութ)
Օգոստոսի 24-ին՝ ժամը 03:58-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքից Արաքս գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:18-ին, մարվել՝ 04:40-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենա: 










