ՉԼ-ի եզրափակչում պարտությունից հետո ՊՍԺ-ի երկրպագուները Փարիզում զանգվածային անկարգություններ են սկսել․ կիրառվել է արցունքաբեր գազ (լուսանկարներ, տեսանյութեր)

10:26 • 24.08.20

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում նախօրեին անցկացված Չեմպիոնների լիգայի եզրափակչում նվազագույն հաշվով գերմանական «Բավարիային» պարտված ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի հիասթափված երկրպագուները Փարիզում զանգվածային անկարգություններ են սկսել, հայտնում է eurosport.ru կայքը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ խաղից հետո երկրպագուները տարբեր վանկարկումներ են արել, հրդեհել են ՊՍԺ-ի ընտանեկան մարզադաշտի՝ Պարկ դե Պրենսի մոտակայքում կայանված մեքենաները։ Ամբողջությամբ այրվել է առնվազն մեկ մեքենա։ 

Ավելի ուշ բախումներ են եղել նաև Փարիզի ոստիկանների հետ, երկրպագուները տարբեր իրեր են նետել իրավապահների ուղղությամբ․ վերջիններս «բողոքարարներին» ցրելու համար ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, պատասխանատու խաղում թիմերը դաշտ են դուրս եկել հետևյալ կազմերով.

ՊՍԺ. 1. Նավաս, 2. Տիագու Սիլվա, 3. Կիմպեմբե, 4. Կերեր, 5. Մարկինյոս, 7. Մբապե, 8. Պարեդես, 10. Նեյմար, 11. Դի Մարիա, 14. Բերնատ, 21. Հերերա

«Բավարիա». 1. Նոյեր, 5. Ալկանտարա, 9. Լևանդովսկի, 17. Բոատենգ, 18. Գորեցկա, 19. Դևիս, 22. Գնաբրի, 25. Մյուլլեր, 27. Ալաբա, 29. Կոման, 32. Կիմիխ

«Բավարիա»-ն ՊՍԺ-ի նկատմամբ հաղթանակ է տարել 1:0 նվազագույն հաշվով:

Фанаты «ПСЖ» устроили погром в Париже после поражения в финале ЛЧ ...

Фанаты «ПСЖ» устроили погром в Париже - Газета.Ru | Новости

В Париже фанаты ПСЖ принялись громить город после поражения в ...