Բելառուսում սկսվել է զորքերի մարտունակության ստուգումների երրորդ փուլը
Բելառուսում սկսվել է զորքերի մարտունակության ստուգման երրորդ փուլը: Այս մասին ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում:
«Ստուգումների ընթացքում նախատեսվում է առանձին զորամասեր բերել մարտական պատրաստականության բարձր աստիճանի՝ պահեստային զինվորականների զորակոչով»,- ասվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:
Նշվում է, որ միջոցառման նպատակն է պարզել փոփոխվող իրավիճակներում, ինչպես նաև գիշերային և ցերեկային պայմաններում առաջադրանքները կատարելու բելառուս զինվորականների ունակությունները:










