Մինսկում ընդդիմության կողմնակիցները հանրահավաք են անցկացրել
Մինսկում ընդդիմության կողմնակիցները հավաքվում են Անկախության հրապարակում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ներկա պահին հրապարակում մոտ 300 մարդ է գտնվում:
Հավաքվածները կարգախոսներ են վանկարկում: Հանրահավաքի մասնակիցները պարբերաբար տեղաշարժվում են հրապարակի տարածքում:
Տարածքում հերթապահում են ոստիկանները, սակայն չեն միջամտում իրադարձություններին:
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցերը Բելառուսում շարունակվում են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքներից դժգոհ բնակիչներն ամեն օր փողոց են դուրս գալիս: ԿԸՀ-ի հրապարակած տվյալներով հաղթող էր ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:










