Գազատարի պայթյունի հետևանքով Սիրիան առանց էլեկտրականության է մնացել․ չի բացառվում ահաբեկչության վարկածը (լուսանկարներ, տեսանյութ)

10:01 • 24.08.20

Դամասկոսի շրջանում գազատարի պայթյունը Սիրիայում համընդհանուր հոսանքազրկումների է հանգեցրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ երկրի պետական հեռուստատեսությանը հղումով:

«Դամասկոսի նահանգում Ալ-Դումեյրի և Ադրայի շրջանների միջև ընկած Արաբական գազատարի պայթյունը Սիրիայում համընդհանուր հոսանքազրկումների է հանգեցրել»,- նշել է երկրի էլեկտրաէներգիայի նախարար Զուհեյր Հարբութլին։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի նավթի և հանքային ռեսուրսների նախարար Ալի Ղանեմը հայտարարել է, որ երկրի հարավային շրջանները մատակարարող գազատարի պայթյունը «հնարավոր է՝ ահաբեկչական գործողություն լինի»։ 

Նախարարն ընդգծել է, որ պայթյունի հետևանքով շարքից դուրս է եկել երեք կայան, և հավելել, որ մասնագետներն աշխատում են առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ: Նշվում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։ 

«Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնել են Դամասկոսի կենտրոնում, իսկ մնացած շրջաններում աստիճանաբար կվերականգնվի»,-հայտարարել է Ղանեմը և ընդգծել, որ տեխնիկական անձնակազմը պայթյունից հետո առաջին իսկ պահերից վերականգնման աշխատանքներ է իրականացնում:

 

Взрыв на газопроводе в Дамаске: половина Сирии осталась без света

Вся Сирия осталась без электричества после взрыва под Дамаском | В ...