442 կարատ. Հարավային Աֆրիկայում հայտնաբերել են աշխարհում ամենախոշոր ալմաստներից մեկը (լուսանկար)

16:46 • 24.08.20

Հարավային Աֆրիկայում 442 կարատ քաշով ալմաստ են հայտնաբերել․ թանկարժեք այս քարն աշխարհում ամենախոշորներից է, հայտնել է բրիտանական Gem Diamonds Ltd ընկերությունը։

«Սա այս տարի մեր գտած ամենախոշոր ալմաստներից է, որը հաստատում է Լեթսենգ հանքավայրի կարևորությունը, որտեղ առաջին անգամ չէ, որ մեծ ու բարձրորակ քարեր են հայտնաբերվում»,- հայտարարության մեջ նշել է Gem Diamonds-ի ղեկավար Քլիֆորդ Էլֆիկը։

Փորձագետների գնահատականով՝ հղկումից հետո ալմաստի գինը կարող է 18 միլիոն դոլարի հասնել։