Գիտնականները հայտնել են կորոնավիրուսով կրկնակի վարակման առաջին հաստատված դեպքի մասին

22:54 • 24.08.20

Հոնկոնգի համալսարանի գիտնականները հաղորդել են, որ երիտասարդ և առողջ բնակիչը երկրորդ անգամ է վարակվել «Քովիդ-19» կորոնավիրուսով ապաքինվելուց չորս ու կես ամիս անց:

Ինչպես հայտնում է BBC News-ը, գիտնականները, կիրառելով գենոմի հաջորդականացման մեթոդը, պարզել են, որ երկրորդ վարակման դեպքում վիրուսը «բոլորովին տարբեր է» առաջին վարակից և ոչ թե կրկնությունն էր:

Գիտնականները վստահություն են հայտնում, որ վարակված մարդու օրգանիզմում իմունային արձագանք է ձևավորվում վիրուսի դեմ, որը թույլ է տալիս պաշտպանել օրգանիզմը դրա կրկնությունից, սակայն դեռևս պարզ չէ, թե որքան երկար կարող է տևել այդ պաշտպանությունը և որքանով է այն արդյունավետ:  

Մասնագետների խոսքով՝ եթե մարդիկ կարող են մեկ անգամից ավելի վարակվել կորոնավիրուսով, ապա պատվաստանյութը կարող է շատ ու շատ մարդկանց պաշտպանել: Նշվում է նաև, որ հիվանդությունը ծանր ախտանշաններով տանող վարակակիրների մոտ առավել հզոր իմունային համակարգ է ձևավորվում, քան ավելի մեղմ ախտանշաններ ունեցողների պարագայում:

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 23.5 մլն-ը, իսկ մահացածներինը՝ 800 հազարը: