«Ազատության ուղի»․ Վիլնյուսից մինչև բելառուսական սահման տասնյակ հազարավոր մարդիկ կենդանի շղթա են կազմել՝ հաջակցություն Բելառուսում տեղի ունեցող ցույցերի (լուսանկարներ)

11:29 • 24.08.20

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից մինչև բելառուսական սահման տասնյակ հազարավոր մարդիկ նախօրեին կենդանի շղթա են կազմել՝ հաջակցություն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ անցկացվող բողոքի ցույցի մասնակիցների, գրում է meduza.io կայքը։

«Ազատության ուղի» անվանումը ստացած այս ակցիան նվիրված է եղել «Բալթյան ուղի» ակցիայի 31-ամյակին։ Այսպես՝ 1989 թվականի օգոստոսի 23-ին Բալթյան երկրների անկախության համար իրականացվող զանգվածային շարժման շրջանակում Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ավելի քան 2 միլիոն բնակիչ Վիլնյուսից Ռիգայով դեպի Տալլին կենդանի շղթա էին կազմել։

Հիշեցնենք, որ երեկ, տարբեր գնահատականների համաձայն, 100-150 հազար ցուցարարներ հավաքվել են Անկախության հրապարակում, որտեղից շարժվել են «Պլանետա» հյուրանոց, որը տեղակայված է «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտակայքում: Հարյուրավոր զինվորականներ շրջապատել են «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի տարածքը: 

Բողոքի ցույցերը Մինսկում չեն դադարում 14 օր շարունակ: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել, 3 ցուցարար էլ մահացել է:

Путь свободы": жители Литвы проводят акцию в поддержку ...

Цепь солидарности: От Вильнюса до границы с Беларусью выстроились ...

В знак солидарности с белорусами от Вильнюса до границы ...

Цепь солидарности: От Вильнюса до границы с Беларусью выстроились ...

Путь свободы» от Вильнюса до границы с Беларусью собрал более 50 ...

ФОТО, ВИДЕО. "Путь свободы": цепь солидарности выстроилась от ...

Путь свободы» от Вильнюса до Беларуси. Десятки тысяч людей встали ...

Путь свободы» от Вильнюса до Беларуси. Десятки тысяч людей встали ...