Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 16 միլիոն մարդ
Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է 16 096 723 մարդ, վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 23 605 542 վարակակիր, որից 812 757-ը մահացել է։
Վիճակագրության համաձայն՝ վարակակիրների ու զոհերի թվով աշխարհում առաջին տեղում ԱՄՆ-ն է:
Ամենաշատ վարակակիրների թվով հաջորդում են Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան։ Տասնյակի մեջ են մտնում Պերուն, Մեքսիկան, Կոլումբիան, Իսպանիան, Չիլին։
Հայաստանն այժմ աշխարհում վարակակիրների թվով զբաղեցնում է 54-րդ հորիզոնականը։










