«Իմ քայլը» խմբակցությունը ՔՊԿ գրասենյակում հանդիպեց վարչապետի հետ (տեսանյութ)

12:00 • 24.08.20

«Իմ քայլը» խմբակցությունը ՔՊԿ գրասենյակում նիստ է հրավիրել։ Նիստի օրակարգը դեռևս հայտնի չէ։

«Վարչապետի հերթական հանդիպումն է խմբակցության հետ: Յուրաքանչյուր ամիս խմբակցությունը հանդիպում ունենում է, այս անգամ մի փոքր ավելի մեծ ինտերվալով է հանդիպում տեղի ունենում»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Օրակարգային թեմաներ կքննարկվեն: Տեղում կձևավորվի օրակարգը, նախապես ձևավորված օրակարգ չկա»,-նշեց նա:

ՔՊ գրասենյակ ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիտարկմանը, թե լրագրողների հետ վաղուց չի խոսել, վարչապետն արձագանքեց. «Վերջին ասուլիսս ե՞րբ է եղել»:

Նշենք, որ նիստին մասնակցում է նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: