Կալիֆոռնիայում մոլեգնած անտառային հրդեհների հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, չնայած հրդեհաշիջման 24-ժամյա աշխատանքներին, անտառային հրդեհներն է՛լ ավելի են սաստկանում․ մարդիկ շարունակում են լքել իրենց տները, գրում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ վախենալով կայծակի հերթական հարվածի կամ ուժեղ քամու հետևանքով նոր հրդեհների առաջացման վտանգից։
Նշվում է, որ նահանգի պատմության մեջ ամենախոշոր հրդեհների հետևանքով ավելի քան 1 միլիոն ակր՝ մոտ 485 000 հա հողատարածք է այրվել։
Այժմ մոտ քառորդ միլիոն մարդ տարհանման ցուցում կամ զգուշացում է ստացել։ Նշվում է, որ հրշեջ ծառայություններն այնպիսի լարվածությամբ են աշխատում, որ նահանգային իշխանությունը տեղացի որոշ պաշտոնյաների է դիմել անձնակազմով կամ տեխնիկայով օգնության ակնկալիքով։
Հայտնի է, որ անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 6 մարդ, ամբողջովին ավերվել է մոտ 1000 տուն ու հարակից շինություն։

















