Աղբյուրակի ջրամբարը երեխա է ընկել. նրան դուրս են բերել տեղացիները
17:19 • 25.08.20
Օգոստոսի 25-ին՝ ժամը 16։13-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուրակի ջրամբարը երեխա է ընկել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երեխան դուրս է բերվել տեղի ուժերով։
Placeholder










