Բրազիլիայի նախագահը լրագրողներին «թուլամորթ» է անվանել ու հայտարարել, որ կորոնավիրուսից նրանց մահանալու հավանականությունն ավելի մեծ է. Reuters
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հանրային միջոցառման ժամանակ, ինչպես գրում է Reuters գործակալությունը, շարունակել է «հարձակումը» լրագրողների նկատմամբ՝ նրանց թուլամորտ անվանելով ու հայտարարելով, որ վերջինների մահանալու հավանականությունը կորոնավիրուսով վարակվելու դեպքում ավելի բարձր է, քանի որ լրագրողները աթլետիկ չեն:
Բոլսոնարոն ասել էր, որ հիվանդությունը հաղթահարելու հարցում իրեն օգնության է հասել իր սպորտային անցյալն ու իր դիմադրողականությունն առավել մուր է եղել՝ օգնելով արդյունավետորեն հաղթահարել վիրուսը:
«Իմ՝ աթլետիս վարակվելու պատմությունը լրատվամիջոցները ծաղրում էին, բայց եթե ձեզնից որևէ մեկը կորոնավիրուսով վարակվի, թուլամորթներ, ապա ձեր դիմադրելու և լավանալու հավանականությունը շատ ավելի քիչ է: Դուք միայն կարողանում եք չարիք գործել, ձեր գրիչը հանուն չարի օգտագործել: Ձեր ապրելու շանսը շատ ավելի քիչ է»,- հայտարարել է Բրազիլիայի նախագահը:
Օրեր առաջ էլ Բրազիլիայի նախագահը մի լրագրողի ասել էր, որ ցանկանում է հարվածել նրա դեմքին՝ ի պատասխան նրա այն դիտարկմանը, թե Բոլսոնարոյի կնոջ բանկային հաշվին հազարավոր դոլարներ են փոխանցվել նախկին մի օգնականի կողմից, որն այժմ մեղադրվում է կոռուպցիոն մի գործով:










