Երևանի Դավիթ Բեկ փողոցում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել եզրաքարին. վարորդը հոսպիտալացվել է
Օգոստոսի 24-ին, ժամը 22։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մասիս Հ․, ծնված 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել եզրաքարին:
Վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:










