Վանաձորում բախվել են Nissan Murano և Ford մակնիշների ավտոմեքենաները. 3 մարդ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն. Shamshyan.com

01:44 • 25.08.20

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 19:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տերյան-Վարդանանց փողոցների հատման խաչմերուկի մոտ բախվել են Վանաձորի բնակիչներ, 29-ամյա Զինաիդա Վ.-ի վարած Nissan Murano մակնիշի և 50-ամյա Անդրանիկ Գ.-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Զինաիդա Վ.-ն, նրա ուղևոր, Վանաձորի բնակիչ, 18-ամյա Մերի Վ.-ն և Ford-ի ուղևոր, Վանաձորի բնակիչ, 49-ամյա Հեղինե Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: