Թրամփը վստահ է՝ կորոնավիրուսը կհաղթահարեն, անգամ` առանց պատվաստանյութի. РИА Новости

03:37 • 25.08.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վսահեցրել է՝ կորոնավիրուսը հաղթահարելու են, անգամ՝ անկախ պատվաստանյութ ստեղծել-չստեղծելուց, հաղորդում է РИА Новости-ն:

«Երբ մենք ձերբազատվենք այս վիրուսից, իսկ դա տեղ կունենա, և դա անգամ ավելի արագ կկատարվի, քան մտածում են մարդիկ, լինի պատվաստանյութի օգնությամբ, թե անգամ առանց դրա: Դա տեղի կունենա»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Հյուսիսայի Կարոլինայում իր կողմնակիցների հետ նախընտրական հանդիպմանը:

ԱՄՆ ղեկավարը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման վերջին փուլում է՝ հայտարարելով, որ այն կարող է պատրաստ լինել տարվա վերջին կամ դրանից ավելի վաղ:

ԱՄՆ-ը թե՛ կորոնավիրուսով վարակման դեպքերի, թե դրա հետևանքով մահեր թվով շարունակում է առաջատարը մնալ աշխարհում: