Գևորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

13:52 • 25.08.20

Գևորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Միքայել Մալխասյանը՝ ՀԽ քարտուղար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ նոր կազմով կայացած առաջին նիստն էր: Լրատվամիջոցներին թույլ չտվեցին լուսաբանել այն՝ որպես հիմնավորում ներկայացնելով պարետի այն որոշումը, որ մեկ վայրում 40 անձից ավելի գտնվել չի կարող: