Ասադը հրահանգել է կազմավորել Սիրիայի նոր կառավարությունը

20:08 • 25.08.20

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հունիսի 11-ից վարչապետի պարտականությունները կատարող Հուսեյն Արնուսին հրահանգել է կազմել նոր կառավարությունը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալությունը:

Հունիսի 11-ին նախագահ Ասադի հրամանագրով վարչապետ Իմադ Համիսն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նույն օրը նա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հուսեյն Արնուսին, որն ավելի վաղ զբաղեցնում էր Սիրիայի ջրային ռեսուրսների նախարարի պաշտոնը: 

Վարչապետի փոփոխությունը տեղի է ունեցել Սիրիայում տնտեսական և ֆինանսական դրության ֆոնին: Ժամանակին հաղորդվում էր, որ ԱՄՆ պատժամիջոցները Դամասկոսի դեմ հանգեցրել են ազգային արժույթի շուկայական փոխարժեքի կտրուկ նվազմանը: