Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 111, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 42 936 է, մահվան դեպքերինը՝ 1118  

10:43 • 25.08.20

Հայաստանում օգոստոսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 111 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 936-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 858 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Օգոստոսի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 260 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1118-ի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել է 61 (կին), 65 (տղամարդ), 70 (տղամարդ) և 67 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 426 է, ընդհանուր առողջացածներինը՝ 36 475, փաստացի բուժվողներինը՝ 5343 (մեկ օրում նվազել է 323-ով): Մեկ օրում արվել է 1299 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 196 873 թեստ: