Ի հիշատակ Շատիլի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի՝ ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունում իջեցվել է պետական դրոշը
12:49 • 25.08.20
Հայաստանում Վրաստանի դեսպանությունում իջեցվել է Վրաստանի պետական դրոշը՝ ի հիշատակ Վրաստանում Շատիլի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածների։ Այս մասին ասված է Հայաստանում Վրաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Վրաստանում օգոստոսի 25-ը հայտարարվել է սգո օր։
Placeholder










