Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 1429-ի, գրանցվել է մահվան նոր դեպք

11:32 • 25.08.20

Վրաստանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1429-ի,  հայտնում է sputnik-georgia.ru կայքը՝ հղում տալով երկրում Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնին։ 

Կորոնավիրուսից մահացել է ևս մի մարդ: Երկրում համավարակի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը 19 է։ 

18-րդ զոհը եղել է 87-ամյա մի կին։

Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կլինիկաներից դուրս է գրվել 13 հիվանդ, համավարակի սկզբից կորոնավիրուսից ապաքինվել է ընդհանուր 1 150 մարդ։ 

Կարանտինի մեջ է գտնվում 7005 մարդ, բժիշկների հսկության տակ՝ 255-ը։

Բուժման համար այլ երկրներից Վրաստան է տեղափոխվել 41 հիվանդ։ Այստեղ վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ 

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 23 818 450 վարակակիր, որից 817 090-ը մահացել է։

Վիճակագրության համաձայն՝ վարակակիրների ու զոհերի թվով աշխարհում առաջին տեղում ԱՄՆ-ն է:

Ամենաշատ վարակակիրների թվով հաջորդում են Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան։ Տասնյակի մեջ են մտնում Պերուն, Մեքսիկան, Կոլումբիան, Իսպանիան, Չիլին։ 

Հայաստանն այժմ աշխարհում վարակակիրների թվով զբաղեցնում է 54-րդ հորիզոնականը։