Գրետա Թունբերգը կլիմայական փոփոխությունների հարցով մեկ տարի պայքար մղելուց հետո դպրոց է վերադառնում
Շվեդ բնապահպան ակտիվիստուհի Գրետա Թունբերգը դպրոց է վերադարձել կլիմայական փոփոխությունների դեմ քայլեր ձեռնարկելուն ուղղված մեկամյա ակտիվ պայքարից հետո:
«Դպրոցից բացակայելուս մեկ տարին ավարտվել է, և ես հիանալի եմ զգում կրկին դասերիս վերադառնալու առթիվ»,- The Guardian-ի փոխանցմամբ սոցցանցում գրել է 17-ամյա ակտիվիստուհին՝ կից լուսանկար հրապարկելով, որտեղ պատկերված է դպրոցական պայուսակով և հեծանիվի մոտ կանգնած:
Թունբերգը չի հայտնել, թե ինչ դպրոցում կամ որ քաղաքում է շարունակելու ուսումը: Ավարտելով ուսումնական տարին՝ 2019-ի հունիսին՝ Տունբերգը հետագա մեկ տարվա ընթացքում ճամփորդել է աշխարհով մեկ՝ բարձրաձայնելով կլիմայական փոփոխությունների շուրջ խնդիրները և կոչ անելով համաշխարհային առաջնորդներին քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Նրա վերջին կետը Չիլիի մայրաքաղաք Սանտյագոն էր, որտեղ մասնակցել է ՄԱԿ-ի COP25 կլիմայի հարցերով համաժողովին: Սակայն համաժողովը տեղափոխվել էր Մադրիդ՝ Չիլիում տեղի ունեցող ցույցերի և անհանգստության պատճառով: Եվ երիտասարդ բնապահպան ակտիվիստուհին ստիպված էր կատամարանով նավարկել դեպի Եվրոպա:










