Նման կերպ գերու հետ վարվողը չի կարող հարգել ինքն իրեն․ իրավապաշտպանը՝ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձի մասին
Երբեք չի եղել, որ մենք տեքստ գրենք ադրբեջանցի գերու կամ ձերբակալվածի համար, նստացնենք տեսախցիկի առջև՝ մեր դրոշի ներքո ու կարդալ տանք տեքստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին։
«Ու ինչ-որ մեկը կասկածում է՞, որ այդ շոուին մասնակցելուց հրաժարվելուն ունակ որևէ գերևարված գոյություն չունի։
Երբե՛ք չի եղել։ Ու ո՛չ այն պատճառով, որ մենք ոչ բավարար «կիրթ» ենք։ Այլ այն պատճառով, որ հարգում ենք իրավունքն ու ինքներս մեզ։ Որովհետև նման կերպ գերու հետ վարվողը չի կարող հարգել ինքն իրեն։
Ակնկալում եմ պաշտոնական մակարդակում ամենակոշտ արձագանքը»,- գրել է Մելիքյանը։










