Խոշոր ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. բախվել են «Գազել», ՎԱԶ 210154 և «Կամազ» մակնիշների ավտոմեքենաները. Shamshyan.com

00:52 • 26.08.20

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 20:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչ, 42-ամյա Մովսես Ս.-ի վարած բեռնատար ГАЗель մակնիշի, Գավառ քաղաքի բնակիչ, 59-ամյա Նորիկ Գ.-ի վարած ВАЗ 210154 մակնիշի և ճանապարհից դուրս կայանված, Երևանի բնակիչ, 44-ամյա Արսեն Ա.-ին պատկանող КамАЗ մակնիշի բեռնատարը:

Վթարի հետևանքով վարորդներից Մովսես Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: