Սիդնեյում այսօր գրանցվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենացուրտ առավոտը․ ջերմաստիճանը որոշ շրջաններում հասել է -1 աստիճանի (տեսանյութ, լուսանկարներ)

15:20 • 26.08.20

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում չորեքշաբթի գրանցվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենացուրտ առավոտը, երբ ջերմաստիճանը որոշ շրջաններում հասել է մինչև -1 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, գրում է Daily Mail-ը։

Ավստրալական ամենախոշոր քաղաքի հարավ-արևմուտքում՝ Քամդենում և Քեմփբելթաունում, գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը՝  մինչև -1 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, իսկ մյուս շրջաններում՝ մինչև 6 աստիճան։

Օդերևութաբան Գաբրիել Վուդհաուսը նշել է, որ սառը ջերմաստիճանը պայմանավորված է պարզ երկնքով և չորությամբ։ Եվ թեև առջևում դեռ մի քանի ցուրտ օր է սպասվում Սիդնեյի բնակիչներին, օդերևութաբանը հույս է հայտնել, որ հանգստյան օրերին քաղաք տաք հոսանքներ կներթափանցեն։

«Հանգստյան օրերին համեմատաբար տաք կլինի, բայց, կարծես, երկուշաբթի կրկին ցուրտ եղանակ է սպասվում»,- հայտնել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիայում եղանակային անոմալիաներ են գրանցվում․ մինչ արևելյան ափին մարդիկ ստիպված են դիմագրավել սաստիկ քամիներին ու ցուրտ ջերմաստիճանին, Արևմտյան Ավստրալիայում հանգստյան օրերին գրանցվել է +40 աստիճան՝ ըստ Ցելսիուսի։

Պոռթկուն քամիներ և հորդառատ անձրևներ են գրանցվել երկրի հարավ-արևելքում, ինչպես նաև ձյան տեսքով տեղումներ՝ Նոր Հարավային Ուելս նահանգում։ Նոր Հարավային Ուելսի քաղաքները հանգստյան օրերին ձմեռային շունչ են ստացել։ Որոշ շրջաններում գրանցվել է -3-ից մինչև -5 աստիճան ցուրտ՝ ըստ Ցելսիուսի։

Bureau of Meteorology forecaster Gabrielle Woodhouse said it was one of the coldest nights of the year for many parts of NSW. Victoria wasn't much better with a cool 7C in Melbourne's CBD (Pictured: A woman in Melbourne)This week has been one of the coldest all year, a complex low pressure system has delivered gusty winds and showers across much of the southeast (Pictured: A car in Smiggin Holes)The country's east coast will battle through another day of wind and chilly temperaturesWhile those in the city suffered through the bitter cold, others in Thredbo (Pictured: A snowboarder in Thredbo) were loving the colder temperaturesThe icy cold front sent temperatures plummeting 10C below average on Saturday (pictured, a kangaroo in Old Adaminaby on Saturday)A complex low pressure system has delivered gusty winds, snow (pictured) and showers across much of the southeast, as well as highland snow in New South Wales, Victoria and Tasmania