Թիֆանի Թրամփը Հանրապետական կուսակցության համագումարում քննադատել է մեդիային և տեխնոլոգիական հսկաներին՝ ամերիկացիներին կոչ անելով իրենց ձայնը վստահել հորը (լուսանկարներ)

11:15 • 26.08.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր դուստր Թիֆանի Թրամփը երեքշաբթի երեկոյան ելույթ է ունեցել Հանրապետական կուսակցության ազգային համագումարում՝ հայտարարելով, որ իր հայրը միակ մարդն է, որը կարող է կորոնավիրուսի պայմաններում երկիրը վերադարձնել իր բնականոն հունին, գրում է The New York Post-ը։

«Ինչպես ամբողջ աշխարհում շատ ուսանողներ, ես նույնպես իրավաբանական համալսարանն ավարտեցի համաճարակի պայմաններում։ Որպես շրջանավարտ՝ ես կարող եմ հասկանալ բոլոր նրանց, ովքեր աշխատանք են փնտրում»,- իր ելույթը սկսել է Թրամփի կրտսեր դուստրը, որն ի տարբերություն ԱՄՆ նախագահի մյուս երեխաների՝ հազվադեպ է ելույթներ ունենում։

«Հայրս մի անգամ կառուցել է բարգավաճ տնտեսություն, և հավատացե՛ք ինձ, նա դա կրկին կանի»,- ասել է նա՝ հավելելով, որ շատ ամերիկացիներ կարող են լինել իր հոր կողմնակիցները՝ նույնիսկ դա չգիտակցելով։

Թիֆանի Թրամփը կոչ է արել «եզրակացություններ անել արդյունքների, այլ ոչ թե հռետորաբանության հիման վրա»՝ ընդգծելով. «Մենք հավատում ենք հնարավորությունների հավասարությանը։ Մենք հավատում ենք մտքի և ինքնաարտահայտման ազատությանը։ Մենք հավատում ենք դավանանքի ազատությանը։ Եվ մենք հավատում ենք ամերիկյան ոգուն»։

Նրա խոսքով՝ իր հայրը միակ մարդն է, որը «մարտահրավեր է նետում բյուրոկրատիայի, խոշոր դեղագործական և մեդիա մենաշնորհների արմատացած համակարգերին, որպեսզի ապահովի ամերիկացիների սահմանադրական ազատությունների պահպանումը»։

«Մարդիկ պետք է ընդունեն, որ մեր մտքերը, կարծիքները ենթարկվում են և՛ մեդիայի, և՛ տեխնոլոգիական հսկաների կողմից անտեսանելի մանիպուլյացիային։ Ամերիկացիներին իրենց համոզմունքները ձևավորելու իրավունք տալու փոխարեն ապատեղեկատվության այս համակարգը մարդկանց հոգեկան ստրկության մեջ է պահում»,- հավելել է նա՝ կոչ անելով քվեարկել հոր օգտին։

Ջորջթաունի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 26-ամյա շրջանավարտ Թիֆանին Թրամփի և նրա երկրորդ կնոջ՝ Մարլա Մեյփլզի միակ երեխան է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը նույնպես ելույթ էր ունեցել Հանրապետաան կուսակցության համագումարում՝ խոստանալով, որ իր ամուսինն ամեն ինչ կանի, որպեսզի գտնի COVID-19-ի դեմ արդյունավետ բուժումը կամ ստեղծի պատվաստանյութ, որը հասանելի կլինի բոլորին։

Tiffany Trump is photographed speaking at the Andrew W. Mellon auditorium in Washington, D.C., as part of Tuesday night's RNC programTiffany Trump prepares to record her per-recorded remarks, which were part of Tuesday's RNC programEntry: Tiffany Trump waved to a non-existent audience as she walked on stage to deliver her speechReady for her close-up: Tiffany Trump gets ready to face the cameras and speak up for her father in her RNC speech