Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 26-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14 530, մահացության ցուցանիշը՝ 290:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 14 530
2. Ռուսաստան – 6652
3. Իրան - 4345
4. Ադրբեջան – 3517
5. Թուրքիա – 3107
6. Վրաստան – 360
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 290
2. Իրան – 250
3. Ռուսաստան – 114
4. Թուրքիա –73
5. Ադրբեջան – 51
6. Վրաստան – 5
Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 26-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 131, մահվան՝ 7 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 43 067 է, մահվան դեպքերինը՝ 1125:
Մեկ օրում առողջացածների թիվը 251 է, ընդհանուր առողջացածներինը՝ 36 726, փաստացի բուժվողներինը՝ 5216 (մեկ օրում նվազել է 127-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 14-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման, Արուբան:










