Հնդկաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 60 000-ը, վարակվածներինը՝ 3,3 մլն-ը
«Քովիդ-19» կորոնավիրուսից Հնդկաստանում մահացել է 60 627 մարդ: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:
Օգոստոսի 26-ի դրությամբ՝ աշխարհի բնակչությամբ երկրորդ ամենամեծ երկրում վարակման 3 305 253 դեպք է արձանագրվել, որոնցից 73 499-ը՝ վերջին մեկ օրում: Վերջին 24 ժամում արձանագրվել է մահվան 1015 դեպք:
Ավելի քան 1,3 մլրդ բնակչություն ունեցող ասիական երկիրը երրորդն է ողջ աշխարհում (ԱՄՆ-ից, Բրազիլիայից հետո) կորոնավիրուսով վարակման ցուցանիշով, իսկ մահացության ցուցանիշով՝ 4-ը (ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Մեքսիկայից հետո):










