Մոսկվայում հեղեղվել է Տրետյակովյան պատկերասրահը (տեսանյութ)
Մոսկվայում հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել է Կրիմսկի Վալ փողոցում գտնվող Տրետյակովյան պատկերասրահի շենքը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ականատեսները սոցցանցում տեսանյութեր են հրապարակում թանգարանից: Հրապարակված կադրերում երևում է, որ ջուրը կաթում է շենքի տանիքից, ինչի հետևանքով հատակին ջրափոսեր են առաջացել:
Աշխատակիցները դուրս են բերել թանգարանի այցելուներին և փորձում են փրկել ցուցանմուշները: Պատկերասրահից հայտնել են, որ բոլոր տարհանված այցելուներին անվճար տոմսեր կտրամադրվեն մեկ այլ օր այցելելու համար:










