Եվրոպացի պաշտոնյան հակահամաճարակային կանոնները խախտելուց հետո առաջացած սկանդալի պատճառով հրաժարական է տվել. РИА Новости

02:27 • 27.08.20

Առևտրի հարցերով եվրակոմիսար Ֆիլ Հոգանը հրաժարականի դիմում է ներկայացրել Իռլանդիա կատարած գործուղման ժամանակ կորոնավիրուսի դեմ պայքարի հակահամաճարակային կանոնները խախտելու աղմկահարույց միջադեպից հետո, հաղորդում է РИА Новости-ն:

«Այսօր զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել: Ակնհայտ դարձավ, որ Իռլանդիա կատարած գործուղմանս վերաբերյալ առաջացած տարաձայնություններն ինձ առաջիկա ամիսներին խանգարելու են աշխատանքս կատարելու հարցում»,- ասել է Հոգանը:

Խնդիրն այն է, Իռլանդիայում գտնված ժամանակ ԵՄ պաշտոնյան մասնակցել է մի միջոցառման, որին 80-ից ավելի մարդ է մասնակցել: Նա մի քանի անգամ ներողություն է խնդրել կատարվածի համար, սակայն նրա անձի շուրջ աղմուկը չդադարեց, քանի որ պարզ էր դարձել, որ պաշտոնյան Իռլանդիայից վերադառնալուց հետո երկշաբաթյա ինքնամեկուսացման ռեժիմում չի գտնվել: