Հիմնանորոգվում է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ճանապարհահատվածը

13:04 • 27.08.20

Հիմնանորոգվում է Հ-5, Հ-6-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ36+000 - կմ36+700 հատվածը։ Շինարարական աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 73 միլիոն 600 հազար ՀՀ դրամ։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

Կապալառու «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն հիմնանորոգման աշխատանքների շրջանակում իրականացնում է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի մաքրում, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ և երկաթե արգելապատնեշներ), նոր նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։