Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է տնտեսական վերլուծաբանների և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ (տեսանյութ)

11:26 • 27.08.20

Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը տնտեսական վերլուծաբանների և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ, տեղեկացնում է երկրորդ նախագահի ֆեյսբուքյան էջը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել՝ համաշխարհային տնտեսական գործընթացների, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի, երկրում առկա տնտեսական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են Հայաստանի տնտեսական զարգացման հնարավոր ուղիներն ու տեսլականները։