Բժիշկ Հագոպ Հովագուիմիանին ազգային հերոսի կոչում է շնորհվել

15:08 • 27.08.20

Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին Հայրենիքի շքանշանով է պարգևատրվել /ազգային հերոս, ամենաբարձր կոչումն է/: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմը։ 

Ըստ Կառավարության էջում հրապարակված տեղեկության՝ սրտաբան Հագոպ (Հրայր) Հովագուիմիանն առաջին բժիշկն է, որն արժանացել է այս բարձրագույն կոչմանը: