Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Mercedes և ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները. 1 մարդ տեղում մահացել է. Shamshyan.com

00:39 • 27.08.20

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 21։15-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին՝ Հարթագյուղ գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes և ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ ՎԱԶ 21099-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։