Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոսի» բարձրագույն կոչում կշնորհվի
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։ Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա նշել է, որ Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել: Նախագահը նշել է, որ նրա հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար, Արցախի Հանրապետության անկախության հռչակման տոնի լավագույն որոշումը կլինի։
«Սիրով և հպարտությամբ կհաստատեմ»,-գրել է Հարությունյանը։










