Մինսկում տեղի ունեցավ Լուկաշենկոյի կողմնակիցների հանրահավաքը (տեսանյութ)
Մինսկում տեղի է ունենում Ալեքսանդր Լուկաշենկոյի աջակիցների հանրահավաքը՝ «Կանայք՝ հանուն միասնության և խաղաղության» խորագրով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, մարդիկ հավաքվում են երեկոյան 18:00-ից (երևանյան՝ 19:00) «Բելառուս» հանրախանութի մոտակա հարթակում, որտեղ բեմ են տեղակայել: Ակցիայի մասնակիցները թափահարում են պետական դրոշները և պարբերաբար կարգախոսներ են հնչեցնում:
Գործակալության փոխանցմամբ՝ Միսնկում մի քանի ռուս լրագրողների են ձերբակալել, այդ թվում՝ РИА Новости-ի թղթակցին, որը լուսաբանում է ցույցերը:
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ամեն օր բողոքի ցույցեր են տեղի ունենում: Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները չեն ընդունում ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Երբեմն ցույցեր են իրականացնում նաև նախագահի կողմնակիցները:










