Աբովյան քաղաքում BMW-ն հրդեհվել է և ամբողջությամբ վերածվել մոխրակույտի, մասամբ վնասվել է նաև Toyota Corolla-ն. Shamshyan.com

13:56 • 27.08.20

Երեկ՝ օգոստոսի 26-ին, Ժամը 02։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2/1 շենքի բակում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել BMW մակնիշի ավտոմեքենայում։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են BMW-ում առաջացած հրդեհը, սակայն կրակի հետևանքով մասամբ վնասվել են նաև Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայի առջևի պլաստմասե դետալները։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: