Շոտլանդիայում հզոր փոթորկի հետևանքով ձկնաբուծարանից 50 000 սաղմոնաձուկ է ազատության մեջ հայտնվել․ ևս 30 000 սաղմոն սատկել է (լուսանկար)

12:39 • 27.08.20

Շոտլանդական Քեմփբելթաուն քաղաքի մոտակայքում հզոր փոթորկից վնասված ձկնաբուծարանի ձկնային առանձնացանցերի շարքից դուրս գալու հետևանքով մոտ 50 000 սաղմոնաձուկ է ազատության մեջ հայտնվել, գրում է independent.co.uk կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ տարերային աղետի հետևանքով ձկնային 10 առանձնացանցերից 4-ը վնասվել է։ 

Նշվում է, որ փոթորկի հետևանքով նաև մոտ 30 000 սաղմոն է սատկել։

Հայտնի է, որ ջրասուզորդների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ արգելապատնեշի ճեղքն առաջացել է ձկնային ֆերմայի՝ ծովի հատակի խարիսխներին ամրացված ճոպանի կտրվելու հետևանքով։ 

Ֆերմայի ղեկավար Mowi ընկերության ներկայացուցիչները, իրենց հերթին, կտրված ճոպանները հետագա հետազոտության համար Աբերդինի հետազոտական կենտրոն են տեղափոխել։ 

North Carradale fish farm near Campbeltown, west Scotland