Վրաստանում կանցկացվեն «Արժանի գործընկեր» հինգերորդ բազմազգ ուսումնավարժանքները

21:21 • 27.08.20

Վրաստանի Նորիո ուսումնական ռազմաբազայի և Վազիանի ռազմաբազայի տարածքերում սեպտեմբերի 7-18 կանցկացվեն «Արժանի գործընկեր – 2020» 5-րդ միջազգային բազմազգ զորավարժությունները: Ինչպես հաղորդում է EADaily-ն՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը, ուսումնավարժանքների նպատակը «Վրաստանի, ԱՄՆ-ի և գործընկեր երկրների զինված ուժերի համատեղելիության և մարտական պատրաստվածության բարելավումն է»: Բացի այդ, նշվում է, որ դրանք «նպաստելու են կայուն և անվտանգ իրավիճակի պահպանմանը Սև ծովի տարածաշրջանում»:

««Արժանի գործընկեր – 2020»-ի շրջանակներում առաջին անգամ կիրականացվեն թիմային զորավարժություններ բազմազգ ջոկատների մակարդակով՝ իրական ժամանակի ռեժիմով անցկացվող ուսումնավարժանքներին զուգահեռ, որոնք ներառում են նոր մոտեցումներ, ինչպես օրինակ՝ կիբերանվտանգությունը, տեղեկատվական գործողությունների տարրեր և էլեկտրոնային պատերազմներին դիմագրավելու տարրեր»,- ասվում է վրացական գերատեսչության հայտարարության մեջ:   

Ակնկալվում է, ո զորավարժություններին կմասնակցեն 2700 զինծառայողներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից և Ֆրանսիայից: