Տեղի ունեցավ Կառավարության նիստը. օրակարգում էր նաև ««Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծն անհետաձգելի համարելու հարցը (տեսանյութ)

11:01 • 27.08.20

Այսօր տեղի ունեցավ Կառավարության հերթական նիստը։ Օրակարգում 42 հարց էր, որից 35-ը չզեկուցվող են, 6-ը` զեկուցվող, 1-ը` գաղտնի:

Օրակարգում ներառված են Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի («Դոնոր») կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների կառավարիչ հանդիսացող Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի» նամակ - համաձայնագրի (Դրամաշնորհ թիվ TF0B2692) ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցեր և այլ հարցեր։

Մանրամասները՝ տեսանյութում: