Բանակային միջազգային 6-րդ խաղերի «Դիպուկահարի բնագիծ» մրցույթի 1-ին փուլում հայ զինծառայողները հայտնվել են լավագույնների շարքում

12:22 • 27.08.20

Բանակային միջազգային վեցերորդ խաղերը Բելառուսում մեկնարկել են խորհրդանշական արարողությամբ: Առաջին օրը մասնակից թիմերը ծաղիկներ են խոնարհել Բրեստի ամրոցի պաշտպանության համար զոհված խորհրդային զինվորի հիշատակին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Ավելի ուշ մեկնարկել է «Դիպուկահարի բնագիծ» մրցույթը: Առաջին փուլում հայ զինծառայողները բավականին բարձր արդյունք են գրանցել, հայտնվելով լավագույնների շարքում: