Մինսկում մեկնարկել է ընդդիմության կողմնակիցների ցույցը

20:58 • 27.08.20

Բելառուսի ընդդիմության կողմնակիցները երթ են կազմակերպել Միսնկի կենտրոնում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նրանք հավաքվել են Ազատության հրապարակում, որտեղ գտնվում է քրիստոնեական եկեղեցին և կաթոլիկ տաճարը: Ցուցարարներն այդտեղ են հավաքվել՝ ի նշան բողոքի, որ նախօրեին ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները նրանց փակել էին Անկախության հրապարակի «Կարմիր կաթոլիկ տաճարում»:

Հաղորդվում է, որ ՆԳՆ աշխատակիցները շուրջ 20 լրագրողի են ձերբակալել և նրանց ոստիկանական բաժանմունք տեղափոխել՝ ինքնությունը պարզելու համար:

Դրանից հետո ոստիկանությունը սկսել է հեռանալու կոչ անել Ազատության հրապարակում հավաքվածներին, սակայն վերջիններս ուղևորվել են դեպի Անկախության պողոտա:

Ցուցարարների շարասյունը, որը բաղկացած է մի քանի հարյուր մարդուց, շարժվում է դեպի, այսպես կոչված, «Կարմիր տաճարը»: Ոստիկանական ջոկատները երթին չեն խանգարում, սակայն տեսագրում են ակցիայի մասնակիցներին: 

Հիշեցնենք, որ ըննդիմության ցույցին զուգահեռ բելառուսական մայրաքաղաքում ընթանում է նաև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցների հանրահավաքը՝ «Կանայք՝ հանուն միասնության և խաղաղության» խորագրով:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ամեն օր բողոքի ցույցեր են տեղի ունենում: Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները չեն ընդունում ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: