Պուտինն՝ Aurus-ի ղեկին, մասնակցել է Ղրիմում կառուցվող մայրուղու բացմանը (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Ղրիմի «Տավրիդա» հիմնական ավտոմայրուղու կառուցված հատվածներում երթևեկության բացմանը:
Ինչպես հայտնում է Интерфакс գործակալությունը, Պուտինն ինքն է նստել նախագահական «Աուրուսի» ղեկին և անցել մայրուղու հատվածներից մեկով:
Ինժեներական նախագծմամբ զբաղվող ընկերության տեխնոլոգ Անդրեյ Վոլկովի ուղեկցությամբ՝ նախագահը փորձարկել է մայրուղու ճանապարհահատվածը: Նստելով լիմուզինը՝ երկրի ղեկավարը կապել է ամրագոտին, «որպեսզի ստիպված չլինի տուգանք մուծել»:
«Տավրիդա» մայրուղին անցնելու է Կերչով՝ Ղրիմի կամրջից հասնելով մինչև Սևաստոպոլ: Շինարարությունն ամբողջությամբ ավարտին կհասցվի 2023 թվականի վերջին:
Արդեն իսկ կառուցված 7 հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 250,7 կմ, իսկ շինարարությունն արժեցել է 150 մլրդ ռուբլի:
"Надо пристегнуться, а то потом штраф придется платить". Путин учел прошлые ошибки pic.twitter.com/2kckGi51qw
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) August 27, 2020










