Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը՝ 12842, ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը՝ 2187․ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորումների տվյալները` ըստ լաբորատորիաների

20:11 • 27.08.20

2020 թվականի փետրվարի 3-ից առ այսօր կատարվել է կորոնավիրուսային հիվանդության 200507 թեստավորում` առողջապահության նախարարության կողմից սահմանված պահանջներին համապատասխանող 11 լաբորատորիաներում: Այս մասին տեղեկացնում է ԱՆ-ն։

Նշենք, որ թեստավորումների գերակշիռ մասն իրականացրել են առողջապահության նախարարության ենթակայության հաստատությունները, որի ընդհանուր թիվը կազմում է 151.806 հետազոտություն` իր մեջ ներառելով նաև պաշտպանության նախարարության տվյալները:

Ամբողջական բացվածքին կարող եք ծանոթանալ ստորև.