ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են 6 միլիոնը

20:34 • 27.08.20

Կորոնավիրուսով վարակման ցուցանիշով աշխարհի առաջատար երկրում՝ Միացյալ Նահանգներում «Քովիդ-19»-ով արդեն վարակվել է 6 015 317 մարդ: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:

ԱՄՆ-ում վերջին մեկ օրում արձանագրվել է վարակման 44 637 դեպք, որից ամենաշատը՝ Տեխաս, Կալիֆոռնիա, Ֆլորիդա նահանգներում:

ԱՄՆ-ն մահացության ցուցանիշով դարձյալ առաջատարն է աշխարհում, այստեղ կորոնավիրուսայով պայմանավորված հիվանդությունից արձանագրվել է ավելի քան 183 հազար մահվան դեպք, որից 12 550-ը՝ վերջին մեկ օրում: