Չինացի մի տղամարդ կորոնավիրուսը հաղթահարել է հիվանդանոցում 7 ամիս բուժում ստանալուց հետո միայն. ТАСС

01:54 • 28.08.20

Չինաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդը հաղթահարել է վարակը յոթ ամիս բուժում ստանալուց հետո միայն, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է չինական «Սինխուա» լրատվական գործակալությունը:

62-ամյա տղամարդը կորոնավիրուսային ախտորոշմամբ հոսպիտալացվել էր հունվարի վերջին: Առողջական վիճակի վատթարացման պատճառով վերջինը փետրվարի 9-ին միացվել էր արհեստական շնչառության սարքին:

Պացիենտն ունեցել է նաև ուղեկցող քրոնիկ հիվանդություններ՝ ճարպակալում, հիպերտոնիա, շնչառական խնդիրներ, որոնք բարդացրել են բուժման ընթացքը:

Ըստ տվյալների՝ մայրցամաքային Չինաստանում կորոնավիրուսից բուժվել է վարակակիրների 94.16%-ը: