Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. РИА Новости

05:29 • 28.08.20

Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 6000 նոր դեպք է գրանցվել, ինչը երկրում համավարակի սկզբից ի վեր երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է, հաղորդում է РИА Новости-ն:

Վարակման օրական դեպքերի ամենաբարձր ցուցանիշը մինչ այժմ գրանցվել է մարտի վերջին՝ 7578 դեպք:

Ներկայիս տվյալներով՝ Ֆրանսիայի բուժհաստատություններում կորոնավիրուսից բուժվում է 4535 վարակակիր, որոնցից 381-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում:

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է, որ վիրուսը երկրի ողջ տարածքով տարածվում է: