Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է մինչև 2021թ. կեսը ողջ բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով ապահովել. ТАСС

05:50 • 28.08.20

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է մինչև 2021թ. կեսը ողջ բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով ապահովել, հաղորդում է ТАСС-ը:

Նման բովանդակության դրույթ պետք է ներառվի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների նոր ընդունվելիք փաթեթում, իսկ այդ մասին պաշոնաբեր կհայտարարի վարչապետ Սինձո Աբեն՝ հինգշաբթի կայանալիք հատուկ ասուլիսի ժամանակ:

Ճապոնիան արդեն պայմանագրեր է ստորագրել բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական և ամերիկյան Pfizer ընկերությունների հետ 120 միլիոն չափաբաժին պատվաստանյութ ձեռք բերելու համար: Ներկա պահին իշխանությունները ևս 5 արտասահմանյան կազմակերպության հետ պատվաստանյութ գնելու ուղղությամբ բանակցություններ են վարում:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 66 000-ը, որից 1254-ը՝ մահվան ելքով: