«Լաուրա» փոթորկի հետևանքով ԱՄՆ Լուիզիանա նահանգում 6 մարդ է մահացել, 800 հազար մարդ` մնացել առանց էլեկտրամատակարարման, ևս 300 հազարը՝ Արքանզասում

03:35 • 28.08.20

Արևադարձային «Լաուրա» փոթորկի հետևանքով ԱՄՆ Արքանզաս նահանգում մոտ 300 հազար բնակիչ առանց էլեկտրամատակարարման է մնացել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նահանգապետ Աս Հեյթչինսոնը:

«Իրավիճակն առաջիկա 24 ժամվա ընթացքում իրոք կարող է վտանգավոր դառնալ: Մենք բնակչության նախազգուշացրել ենք ու խնդրում են չթուլացնել զգոնությունը, հոգ տանել սեփական անվտանգության մասին անգամ տեղումներից և հեղեղումներից եհտո»,- հայտարարել է նահանգապետը:

«Լաուրա» փոթորիկն ամենաշատը Լուիզիանա և Տեխաս նահանգներին է վնաս հասցրել, որոնց հարավից սահմանակցում է Արքանզասը:

Լուիզիանայի նահանգապետ ԲԵլ Էդվրդսը թվիթերում գրել է, որ փոթորկի հետևանքով նահանգում 6 մարդ է զոհվել, հսկայական այլ վնասներ են հասցվել, ավելի քան 800 հազար բնակիչ առանց էլեկտրական հոսանքի է մնացել: